Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,-հայտարարել է Փաշինյանը։
Թողնել պատասխան