Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայող…

Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից: Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղություն է։
Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները՝ հրաժարվելով ռազմագերու կարգավիճակ տրամադրել հայ գերեվարված զինծառայողներին և վերադարձնել նրանց հայրենիք․ Արցախի ԱԳՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով