Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է, որ սեփական հետքի վրա դո…

Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է, որ սեփական հետքի վրա դուրս չգալը։
Փաշինյանը լավ է հասկանում, որ գահավիժում է։ Գահավիժման պրոցեսը օրենքի ու օրինականության շրջանակներում կանգնեցնելու հնար չունի։ Միակ գործիքը մնացել են բացահայտ բռնաճնշումները քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդումն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Զավեշտն այն է, որ նա այդպիսի մառազմատիկ մեղադրանք է առաջադրում «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդին, որի մեջ առնվազն 2020 թվականից ի վեր հենց ինքն է մեղադրվում։ «Գողը առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին»։
Հիմա Փաշինյան Նիկոլի նպատակն է չեզոքացնել բոլոր հիմնական քաղաքական հակառակորդներին՝ բոլոր հնարավոր միջոցներով։
Նման ապօրինի գործողություններով նա ապալեգիտիմացնում է ընտրական պրոցեսն ու դրա արդյունքները։ Իսկ ժողովրդավարության համար իրենց ճղող արևմտյան համակարգերը աչք են փակում Հայաստանում մոլեգնող քաղաքական բռնաճնշումների, Փաշինյան Նիկոլի՝ օրինականության հետ աղերս չունեցող հայտարարությունների նկատմամբ։ Սա հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ հենց այնտեղից են կոնցլագերի վերակացուին քարտ-բլանշ տվել նման գործողությունների համար։ Սակայն Փաշինյան Նիկոլի ոչ հավասարակշիռ պահվածքը ցույց է տալիս, որ հակառակ արդյունքն է ստացվում։ Ինչքան ծավալուն է գործում բռնաճնշումների մեքենան, այնքան ավելի է մեծանում ատելությունը գործող իշխանությունների նկատմամբ։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Derenik Malkhasyan

Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է, որ սեփական հետքի վրա դուրս չգալը։
Փաշինյանը լավ է հասկանում, որ գահավիժում է։ Գահավիժման պրոցեսը օրենքի ու օրինականության շրջանակներում…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով