«Բոլորը նույնն են» արտահայտությունը ընդամենը մի բանի մասին է՝ «թող մնա Նիկոլ Փ…

🔥 «Բոլորը նույնն են» արտահայտությունը ընդամենը մի բանի մասին է՝ «թող մնա Նիկոլ Փաշինյանը»: Հարգելի «բոլորը նույնն են» դիրքորոշման կրողներ, դա բնականաբար ձեր իրավունքն է, բայց իրացրեք այդ իրավունքը առավել ազնիվ եւ հայտարարեք, որ նախընտրում եք Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակություն, ու պարզապես ազնվորեն գնացեք ու ստանձնեք այդ կառավարման համար ձեր բաժին պատասխանատվությունը՝ ձեր քվեով:
Կրկնեմ, Հայաստանում ստանդարտ իրավիճակ է, արդյունավվետ եւ անարդյունավետ ուժերի միջեւ, լավ եւ վատ խոստումների միջեւ ընտրության հարց չէ: Հայաստանում հարց է՝ ընդհատել ազգային ու պետական նկարագրի ապաբարոյականացման, ապաարժանապատվականացման, Հայաստանն Ադրբեջանին ենթակա կազմավորման վերածելու քաղաքականությունը:
Դուք համարում եք, որ ի՞նչ ուժ էլ հաղթի լինելու է նու՞յնը: Ապացուցեք գործով: Այսինքն, քվեարկեք հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունեցող ուժի օգտին, թող այյդ ուժը ձեւավորի կառավարություն, ու, եթե շարունակի նույն քաղաքականությունը, եթե չփոխվի ոչինչ, ապա դուք բոլորին կասեք՝ «տեսա՞ք, որ ասում էինք»: Եվ այդ ժամանակ «բոլորը նույնն են» ձեր փաստարկը կդառնա առավել ուժեղ, առավել համոզիչ, պարզապես՝ առարկայական:
Չէ՞ որ հակառակ պարագայում, եթե մնում է Փաշինյանի կառավարությունը, միեւնույն է շարունակվում է այն, ինչ կա: Եվ, եթե փոխարինողն էլ՝ ըստ ձեր մոտեցման, շարունակելու է նույնը, հետեւաբար փոխելով ոչ միայն չեք կորցնում ոչինչ, այլ նաեւ ձեռք եք բերում ձեր դիրքորոշումը առարկայորեն փաստարկելու ծանրակշիռ հնարավորություն:
Հետեւաբար, գործեք ռացիոնալ հենց ձեր իսկ դիրքորոշման տրամաբանության տեսանկյունից եւ ապացուցելու համար, որ «բոլորը նույնն են», գնացեք եւ քվեարկեք հաղթելու մեծ հնարավորություն ունեցող ուժին կամ ուժերից որեւէ մեկին: Քվեարկեք ու հետո «ապացուցեք», որ «բոլորը նույնն են»:

Կրկնեմ, կարծում եմ, համոզված եմ, որ դուք նվազագույն ռացիոնալություն ունեք պատկերացնելու համար, որ առկա իրավիճակում չկա այլ տարբերակ՝ կամ մնում է նույն իշխանությունը, կամ ընդդիմության առաջատար հնարավորություններ ունեցող ուժերի միջոցով փոխվում է այդ իշխանությունը: Որեւէ այլ երրորդ տարբերակ պարզապես «տեսական ռոմանտիկա է»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով