Մտա Թալին, կանգնեցի մի խանութի մոտ` մի երկու բան առնեմ, մեկ էլ խանութի մոտ հավաք…

Մտա Թալին, կանգնեցի մի խանութի մոտ` մի երկու բան առնեմ, մեկ էլ խանութի մոտ հավաքված տղամարդկանցից մեկը, թե` այ ախպեր ջան, քո դեմքն նենց ծանոթ ա, դու չլինի՞ լրագրող ես: Դու ուժեղ լրագրող ես, այ տենց պահա:
Հետո շարունակեց. «Բայց քեզ մի խնդրանք ունեմ, դրանց որ տեսնում ես, էս թալինցիների մեր կռուգի անունից մի հարց տուր` Հայաստանը 30 տարվա անկախությունից ի վեր ի՞նչ ձեռքբերում է ունեցել: Մենք ոչ մի ուժի հետ կապ չունենք, դրա համար որ ուժին կտեսնես` հարցրու:
Մի պահ մտածեցի` ես պատասխանեմ, հետո հիշեցի, որ ինչ ձեռքբերում, որ ունեցել ենք, վերջին 8 տարում մսխել ենք ու կորցրել, մենակ «Հյուսիս-հարավն է մնացել))
Ու որոշեցի դա թողնել այսօր քարոզարշավի շրջանակներում Թալին այցելող «Ուժեղ Հայաստանին», ասի` քիչ անց իրենք գալու են ձեր համայնք, այ իրենց կհարցնենք, թող իրենք էլ պատասխանեն: Եղա՞վ, «Ուժեղներ» 😀

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով