7 տարի առանց տան ու գումարի. բանտից կազմակերպված խարդախության գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնացել է 3 տարի
2019 թվականին մի շարք քաղաքացիներ սոցհարթակներից իմացել են «ԱԳԱ ԱՐՄ» անշարժ գույքի գործակալության մասին։ Գործակալությունը ներկայանում էր որպես հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպություն, որը գրավադրված գույքն իբր գնում է հարկադիր աճուրդով և շահավետ պայմաններով վաճառում քաղաքացիներին՝ առանց տոկոսի և երկարաժամկետ վճարման հնարավորությամբ։
📌 Սակայն, այս սխեմայի տակ, ըստ Երևանի քրեական դատարանում քննվող գործի մեղադրանքի, իրականում գործել է կազմակերպված հանցավոր խումբ։ Քաղաքացիները միլիոնավոր դրամներ են փոխանցել գործակալության աշխատողներին՝ տուն ձեռք բերելու նպատակով, սակայն գործակալությունն այդպես էլ տուն չի գնել քաղաքացիների համար և չի վերադարձրել գումարները։ Մեղադրանքն առաջադրվել է երեք հոգու։ Մեղադրյալներից մեկը՝ Արման Գիվարգիզովը, քաղաքացիներին ներկայացել է Արման Արամյան անունով՝ որպես գործակալության հիմնադիր տնօրեն։ Գործակալության 2019 թվականի գործունեության ամբողջ ընթացքում նա այլ հանցագործություն կատարելու համար պատիժ է կրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
🔻 Այս գործով կա 30 տուժող։ Նրանք ոստիկանություն են դիմել դեռևս 2019 թվականին, և 2021 թվականից գործը քննվում է դատարանում։ 5 տարի է անցել, սակայն դատաքննության փուլը դեռ չի ավարտվել, մարդիկ մնացել են առանց գումարների ու տների։ Իսկ գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնացել է երեք տարի։ Այսինքն՝ ենթադրյալ մեղավորների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը 3 տարի հետո կդադարեցվի։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Թողնել պատասխան