ՀՀ ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվ…

ՀՀ ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին ու առաջարկում որոշակի գործողություններ կատարել։
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հաղորդագրություններով, այդ թվում՝ առաջարկվում է վճարել իբր կատարված որոշակի խախտումների համար տուգանքներ։
Գերատեսչությունը հորդորում է անտեսել այդ հաղորդագրությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով