[Անդրանիկ Թեւանյանի կողմից ենթադրյալ] պետական դավաճանության և լրտեսության դեպքի …

❗️[Անդրանիկ Թեւանյանի կողմից ենթադրյալ] պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
📌 ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն [Անդրանիկ Թեւանյանը,- Infocom], հանդիսանալով ԱԺ պատգամավոր, 2024-ի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն։
❗️[Նա] ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն:
🔸 Պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
[ՀՀ քննչական կոմիտե]
📣 Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում։ Այս մասին հրատապ ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով