Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում հիմնանորոգվում է 4 փողոց։ Հ…

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում հիմնանորոգվում է 4 փողոց։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել է այս տարվա մայիսի սկզբից՝ նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ծրագրով նախատեսված է Ծակքարի  6-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ  փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում։ Ընդ որոմ՝ նշված փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։
«Արմենպրես»-ի թղթակցին Մարտունիի համայնքապետարանից հայտնեցին, որ այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 35 տոկոսով։
Ծակքարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 660 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարությունը նախատեսված է ավարտել ընթացող տարում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով