Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար…

🐟 Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար իշխանի մանրաձուկ
Շրջակա միջավայրի նախարարության լրատվական բաժինը հաղորդում է, որ Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար Սևանի իշխանի մանրաձուկ՝ որպես լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված հերթական կարևոր քայլ։
📌 Այս տարվա Կենսաբազմազանության միջազգային օրվա ուղերձը՝ “Acting locally for global impact” («Գործել տեղական մակարդակում՝ հանուն գլոբալ արդյունքի»), առանձնահատուկ խորհրդանշական է նաև մեզ համար։ Սևանա լճում իրականացվող այս ծրագիրը հենց այդ գաղափարի լավագույն արտահայտություններից մեկն է․ տեղական մակարդակում իրականացվող յուրաքանչյուր պատասխանատու քայլ կարող է դառնալ գլոբալ բնապահպանական փոփոխությունների կարևոր բաղադրիչ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով