Երևանում մայիսի 22-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված…

Երևանում մայիսի 22-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ հանդիպում, որի արդյունքում ստորագրվել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել էր «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ներառումը քաղաքական օրակարգերում և նախընտրական ծրագրերում։
Ինչպես  տեղեկացնում են «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն»-ից, Հայաստանում ներկայում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 153,129 անձ, որոնց մեծամասնությունն ունի ընտրության իրավունք, սակայն նրանց խնդիրները գրեթե արտացոլված չեն խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ծրագրերում։ Քաղաքական գործընթացներում ներառականության ապահովումը դիտարկվում է որպես ժողովրդավարության կարևոր նախապայմաններից մեկը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով