Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վե…

🇮🇷🇺🇸 Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
🗣«Համաձայնագիրը մեծամասամբ բանակցվել է, որը ենթակա է վերջնական հաստատման Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների կողմից», – սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով նաև, որ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացումը։
🔸 «Գործարքի վերջնական ասպեկտներն ու մանրամասները ներկայումս քննարկվում են և շուտով կհայտարարվեն», – նշել է Թրամփը։
📌 Թեհրանը պաշտոնապես չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունները: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով