Մայիսի 24-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողության ընթացքում, Ամենայ…

📌 Մայիսի 24-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոը անդրադառնալով եկեղեցականների նկատմամբ պատմական բռնաճնշումներին, ասաց, որ այսօր էլ Հայաստանում հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։
«Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման»,- նշել է Կաթողիկոսը:
Կաթողիկոսը միաժամանակ ասել է, որ հոգևորականները շարունակում են անխախտ մնալ Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ և շարունակել իրենց առաքելությունը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով