Նախընտրական խոստումների «մրցավազք» առողջապահության ոլորտումԵթե ի մի բերենք Հայաս…

Նախընտրական խոստումների «մրցավազք» առողջապահության ոլորտում
Եթե ի մի բերենք Հայաստանի 2026 թվականի նախընտրական քարոզարշավի առողջապահությանը վերաբերող խոստումները և պատկերացնենք, որ դրանք դարձել են իրականություն, ապա կստացվի, որ
➖Հայաստանի բնակչությունն ունի առողջապահության ապահովագրություն,
➖բժիշկներն ու բոլոր բուժաշխատողները ստանում են միջինից բարձր աշխատավարձ,
➖դեղերն էժան են ու բոլորին հասանելի,
➖Հայաստանի բոլոր մարզերում կան ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոցներ,
➖բոլորն ակտիվ զբաղվում են սպորտով,
➖Հայաստանը դարձել է բժշկական տուրիզմի կենտրոն:
Սրանք 2026 թվականի նախընտրական քարոզարշավում ամենահաճախ հնչող խոստումներն են։ Սակայն, կան վարչապետի պաշտոնին և իշխանությանը հավակնող ուժեր, որոնք նույնիսկ նախընտրական ծրագիր չեն ներկայացրել։ Որոշներն էլ, չնայած ծրագիր ունենալուն, Հայաստանի ապագան պատկերացրել են առանց առողջապահության ոլորտում բարեփոխումներ անելու:
💊 «Հետքը» առանձնացրել է առողջապահության ոլորտի նախընտրական խոստումները և խմբավորել քաղաքական ուժերին՝ ըստ ոլորտի նկատմամբ իրենց մոտեցումների։
🔗 Կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ

Նախընտրական խոստումների «մրցավազքը»՝ առողջապահության ոլորտում

«Հետքը» առանձնացրել է առողջապահության ոլորտի նախընտրական խոստումները և խմբավորել քաղաքական ուժերին՝ ըստ ոլորտի նկատմամբ իրենց…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով