Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտ…

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը՝ երկրին ավելի լուսավոր և անկախ ապագա հարթելու գործում:
Այս մասին Ռուբիոն հայտարարել է Հայաստան կատարած այցի ընթացքում:

«Ես աջակցում եմ նրանց քաջությանը, ես աջակցում եմ նրանց տեսլականին, ես աջակցում եմ նրանց նվիրվածությանը, ես աջակցում եմ նրանց պատրաստակամությանը՝ իրենց երկրի ապագայի համար անել այն, ինչ անհրաժեշտ է դրան հասնելու համար: Եվ մենք շատ ուրախ և հպարտ ենք, որ դրա մի մասն ենք և անհամբեր սպասում ենք միասին ավելին անելուն»,- նշեց Ռուբիոն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով