Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում վերջնական…

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում վերջնական կստորագրեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Այս մասին Նոր Հաճնում Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը։ TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Տեքստը համաձայնեցված է և պատրաստ է վերջնական ստորագրման, առաջիկայում վերջնական կստորագրվի։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունն այլևս շրջափակված պետություն չի լինում, կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասաց Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով