ԱՄՆ պետդեպարտամենտն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները
«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները:
Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը»,- ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ այս փաստաթղթերը խորացնում են երկրների երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
Թողնել պատասխան