Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունն անդրադարձել է Хроника Кавка…

💬 Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունն անդրադարձել է Хроника Кавказа անունով կայքի հրապարակմանը, որում անդրադարձ կա նաև «Նոր ուժ»-ին։
🔸 «Միակ «փաստաթուղթը», որը դրված է հոդվածի հիմքում, ռուսալեզու մի PDF է, որտեղ երևում է՝ ինչ-որ անհայտ կազմակերպություն մեզ համար իբր սոցհարցում է կատարել ապրիլի 29-ից մայիսի 1-ը, և էդ «հարցման» մասնակիցներին ցույց են տրվել մեր նախընտրական պաստառների էսքիզները, որպեսզի նրանք գնահատեն դրանք։ Էսքիզների վրա երևում է մեր քվեաթերթիկի համարը՝ 5: Իսկ մեր քվեաթերթիկի համարը ԿԸՀ նիստում հայտնի է դարձել մայիսի 3-ին։ (…)
🔸 Զրպարտագրում նշվում է, թե իբր ինչ-որ ռուսական կազմակերպության փող են տվել, որ Հայկ Մարությանի նախընտրական PR-ստրատեգիան։ Պատկերացնում եք, չէ՞՝ ինչ-որ մեկը պետք է խորհուրդ տար Մարությանին Կարգին հաղորդման ոճի մեջ ռիլեր նկարել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ, խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով