Վարորդները կարող են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները. Վճռաբեկ…

🚗 Վարորդները կարող են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ավագանու բողոքը
Վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով հետ վերադարձնել վճարովի ավտոկայանատեղիների համար 2025թ-ին գանձված գումարները։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը: Ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել ավագանու՝ կայանման թանկացմանը վերաբերող դրույթները։
📌 Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկել է ավագանու այն որոշումները, որոնցով 2024 և 2025 թվականներին թանկացել են վճարովի կայանատեղիների գները։ Դատարանը երկու դեպքում էլ անվավեր է ճանաչել գների բարձրացումը՝ պատճառաբանելով, որ կայանման վճարն օրենքով չի կարող գերազանցել ծառայության կազմակերպման փաստացի ծախսերը: 🔻Բացի այդ՝ արձանագրվել է, որ տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն ընդհանրապես չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով, կամ որ նույնն է՝ դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:

Վարորդները կարող են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ավագանու բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով