Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ նաև կարևորելով օրերս ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության և բարգավաճման իմ տեսլականը», — գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ընդգծել է մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերի կարևորությունը։
«Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը կվերափոխի Հարավային Կովկասը և մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ», — հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև առաջիկա ընտրություններում աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Այս պատճառները հաշվի առնելով՝ Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ [Հայաստանը] կրկին ավելի հզոր դարձրեք», — եզրափակել է Թրամփը։
Թողնել պատասխան