Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասի…

🇷🇺🗳 Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա
📣 «Ռուսաստանցի դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել էին հավատարմագրման գործընթացի համար, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնական ձևաչափով իսկապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկման անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է։
🗣 Ռուսաստանցիներին հավատարմագրումից հրաժարվելու որոշումն առաջացնում է խորը ափսոսանք և շփոթություն։ Մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով