Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասա…

‼️ Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսասատանը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:
🇦🇲 Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ մնալով 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։ Հայաստանի ու հարևան երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որի միավորները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ։
📌 Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության «Ազատությունն աշխարհում — 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ, գնահատում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: |amerikayidzayn.com|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով