Երբ խոսվում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարցի մասին, շատերս ընկալում…

💥 Երբ խոսվում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարցի մասին, շատերս ընկալում ենք դա միայն ֆիզիկական իմաստով: Մինչդեռ այդ հարցը ունի շոշափելիորեն առավել ընդգրկուն մասշտաբ ու մարտահրավեր: Օրերս խոսեցի դրա մասին, որ այդ թեման ունի «ադապտացիոն նախաբանի» մի հսկայական պրոցես: Օրվա թեմայի շրջանակում եմ նաեւ անդրադարձել այդ հարցին, որ թեման անցնելու է փաթեթավորում, ինչպես անցավ միջանցքի թեման, մատուցվելով հայ հանրությանը իբրեւ «Թրիպ»:
Եվ այս համատեքստում, առանցքային հարց է տնտեսության թեման: Մինչեւ ադրբեջանցիների բուն ֆիզիկական վերադարձը, Իլհամ Ալիեւը վարելու է նրանց համար հայաստանյան տնտեսությունն «ադապտացնելու» քաղաքականություն: Այլ կերպ ասած, ստեղծվելու է նախ այն տնտեսական միջավայրը, որում բնականաբար ապրելու են այդ ադրբեջանցիները, եթե իրականություն դառնա ծրագիրը:
Իսկ ծրագիրը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Շատերին կարող է թվալ, թե Ռուսաստանի հետ ներկայիս «թոհուբոհը» որեւէ կապ չունի այդ ծրագրի հետ: Մինչդեռ այդ «թոհուբոհի» միջոցով խթանվում է հայաստանյան տնտեսական միջավայրի «ադրբեջանահեն տրանսֆորմացիան»: Եվ քաղաքականությունը շարունակվելու է, եթե շարունակվի ներկայիս կառավարող ուժի իշխանությունը: Նախ Հայաստանի տնտեսությունն է ամբողջապես ենթարկեցվելու Ադրբեջանին, եւ հետո արդեն սահուն կերպով տեղի է ունենալու բնակեցումը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով