Հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թո…

🇦🇲🇹🇷 Հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
🤝 Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
‼️ Այցը տեղի է ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և երկու երկրների կառավարությունների աջակցությամբ: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով