Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանի…

🚨 Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։
👮‍♂️ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել, փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։
📹 Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայի վարորդի հատվածում նստած է, ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել վարորդին։
📌 Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` ծեծի ենթարկողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով