Ինչպիսի՞ն է լինելու իշխանական քարոզչությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների սահ…

Ինչպիսի՞ն է լինելու իշխանական քարոզչությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների սահմանափակման հետ կապված:
Ասեմ՝ նույն ձևի, ինչպիսին էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Օրինակ՝ երբ թշնամին մեկ օրում գրավում էր 4-5 հայկական գյուղ, Արծրուն Հովհաննիսյանը տեղադրում էր խոցված մեկ ադրբեջանական տանկի նկար՝ ոգևորիչ խոսքերով:
Կամ՝ թշնամին քաղաք էր գրավում, իսկ մենք Վոթսափում (WhatsApp) «Գետաշեն էինք մտնում»։
Նույն ձևով հիմա են անելու: Օրինակ՝ սահմանափակվում է տասնյակ հազարավոր տոննա գյուղմթերքի մուտքը Ռուսաստան, իսկ այստեղ ցույց կտան, թե ինչպես 100 կիլոգրամ ծնեբեկ տարան Իսպանիա:
Կամ՝ 100 միլիոն շիշ «Ջերմուկ» հանվում է վաճառքից, այստեղ մի 40 հոգով ֆլեշմոբ կանեն՝ «մենք բոլորս Ջերմուկ ենք խմում»:
«Մի քիչ էլ սպասենք, մի քիչ էլ սպասենք, հեսա մտնում ենք Բաքու» ստով նոյեմբերի 9-ին ամբողջ ազգին կանգնեցրին համազգային աղետի առջև:
Վերջում էլ մեղադրելու են ժողովրդին, թե ով ձեզ խնդրում լոլիկ ու ելակ աճեցնել:
Տիգրան Քոչարյանը
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով