Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին։ Գագիկ Ծ…

🗳📺 Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին։

📣 Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը այսօր հայտնել է, որ Ծառուկյանը նախընտրել է «այդ կարևոր օրը լինել իրենց հանրահավաքին, ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը»։
🗣 «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի բանավեճին։ Այս մասին նա հայտարարել էր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ընթացքում։
📌 Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 4-ին՝ ժամը 21:30-ին, կհեռարձակվի նախընտրական վերջին բանավեճը, որին մասնակցելու են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով