⚖️ Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25 անձ ձերբակալվել է. Քննչական կոմիտե
🗣 «Նախաքննության փուլում կատարված 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր:
📌 Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
👨⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով: 🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից:
Թողնել պատասխան