Զախարովա․ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Հայաստանի հետ պայմանավորվածություններիցՍանկտ …

🇷🇺 Զախարովա․ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Հայաստանի հետ պայմանավորվածություններից
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ապագայում հրաժարվել Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, եթե փոխվեն Վաշինգտոնի առաջնահերթությունները։
Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ի համար նման քայլը «բացարձակապես անցավ» կլինի։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության ու տնտեսական համագործակցության համաձայնագրերը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով