25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանըՀայաստանի …

25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանը
Հայաստանի ավելի քան 13 հազար ավագ բուժաշխատողների պարտադիր անհատական լիցենզավորման բարեփոխումը մտնում է նոր փուլ, սակայն քննությունների բուն մեկնարկը դեռևս չի տրվել։ Չնայած օրենքով սահմանված սկզբնական ժամանակացույցին, օրենքի նախագիծ է շրջանառվում՝ քննության վերջնաժամկետը կես տարով հետաձգելու։
📌«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ ավագ բուժաշխատողների կենտրոնացված քննության գործընթացը դեռևս չի մեկնարկել և կազմակերպչական, նախապատրաստական փուլում է։
Դեռ նախորդ տարի գրել էինք բժշկությունը որպես անհատական լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանելու և պատասխանատվությունը հաստատությունից դեպի անհատ բժիշկ տեղափոխելու մասին։
🏥 Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել և վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը։
🔗Ամբողջական հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ

25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանը

Օրենքի նախագծի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել և վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով