ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին ժամեր…

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են իր անունից ուղարկված կեղծ էլեկտրոնային նամակներ։
Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ որպես ուղարկող նշված nazeli.baghdasaryan@secretary-gov.com էլեկտրոնային հասցեն երբևէ չի պատկանել իրեն և չի օգտագործվել ո՛չ աշխատանքային, ո՛չ անձնական հաղորդակցության նպատակներով։

«Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։ Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»,- գրել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով