Այսօր Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Երբ ձերբակալեցին Սրբազանին ու հրապարակեցին մոնտաժված հայտնի ձայնագրությունները իբրև թե ահաբեկչության մասին, միամտորեն ես էլ էի հավատացել այդ կեղծիքին ու այդ դեպքն ինձ դաս եղավ հետագայի համար, որ մեր ուժայինները, փաստորեն, այդքան իջել են, որ կարող են նման կեղծիք պատրաստել: Դատարանում այս ամենն ուղղակի փլվեց: Իհարկե, դրանից հետո որևէ ձայնագրություն չեմ էլ լսում:
Բագրատ Սրբազանի շարժումը, ի դեպ, վերջին տարիներին ՄԻԱԿ իրական շանսն է եղել իշխանափոխության, այդ շարժման մասնակիցների և աջակիցների թիվը եղել է ամենամեծը 2018-ից ի վեր: Մենք շատ ենք լսում, որ մարդիկ չեն ուզում նախկիններին ու Սրբազանի մեջ տեսան այն կերպարին, որը կապված չէր որևէ թևի հետ ու հենց այդ պատճառով գնացին նրա ետից: Թե հետո ինչ ճակատագրի արժանացավ այդ շարժումը, այլ հարց է:
Ուրախ եմ, որ Սրբազանն այլևս բանտում չէ:

Թողնել պատասխան