8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն՝ արձանագրել է «…

‼️ 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն՝ արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ դեռ հնարավորություն չի եղել պարզել, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ։
ℹ️ ՆԳՆ փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։
◾️ Բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով