ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրախախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ա…

🗳️ ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրախախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա
Այդ մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկաբար Նուրլան Սեյտիմովը։

«Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։ Դրանք կայացել են բազմակուսակցական հիմքի վրա, եղել են բաց և մրցակցային»

,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Սեյտիմովը՝ ամփոփելով ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքները։
«Տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ անխափան աշխատում էին։
Ընտրատեղամասերի բացարձակ մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ։ Ձայների հաշվարկի ընթացակարգն ընթացել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան»,- նշել է նա՝ հավելելով, որ դիտորդներն ընտրությունների օրը Հայաստանի 9 մարզերում և Երևանում այցելել են ավելի քան 850 ընտրատեղամաս։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով