44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծի…

🗣 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։
❗️ Խոսքն այն նահանջի մասին է, որի համար գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած։
📎 Կարդալ ավելին

«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *