«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ ընտրության արդյունքներով հրապարակված թվերը չե…

🗳📣 «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ ընտրության արդյունքներով հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը։
🔸 «Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում։
🔸 Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով։
🔸 Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս, արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ։ Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։
🗣 «Ուժեղ Հայաստան»-ը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը», — գրել է «Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
‼️ ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 🔸 ՔՊ — 49.825 % 🔸 «Ուժեղ Հայաստան» — 23.281 % 🔸 «Հայաստան» դաշինք — 9.934 % 🔸 ԲՀԿ — 3.996 % 🗣 Նա նշեց. «ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով