Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկիրն ԱԹՍ-ներով և հրթիռներ…

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկիրն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածներ է հասցնում Իրաքի Քրդստանի տարածաշրջանում հաստատված՝ Իրանից սերող քրդական զինված խմբավորումների ճամբարներին։
Ըստ նույն աղբյուրների՝ Քրդստանի տարածաշրջանի Էրբիլի օդանավակայանից օդ բարձրացած ամերիկյան ռազմական ինքնաթիռները պարեկություն են իրականացնում Իրաքի հյուսիսի երկնքում։
Ոչ իրանական որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ հարվածների թիրախ են նաև այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմակայանները, ինչը իրանական կողմը չի հաստատում։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanian

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով