Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանա…

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը դժվար է փայլուն անվանել, սակայն դա հաղթանակ է։ Փաշինյանի համար դա նշանակում է եւս մի քանի տարի իշխանության ղեկին՝ նախկինի համեմատ շատ ավելի բարդ պայմաններում։
Այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է եւս մեկ անգամ երախտագիտությամբ հիշատակի երկրի ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Հենց Սարգսյանը, որը 2018 թվականի ապրիլին փորձեց նստել վարչապետի աթոռին՝ հակառակ իր իսկ տված բազմաթիվ խոստումներին, հրահրեց բողոքի այն ալիքը, որն ասպարեզ բերեց Փաշինյանին եւ նրան առաջնորդեց դեպի իշխանություն։ Հենց Սարգսյանը, նախագահական հանրապետության փոխարեն կերտելով խորհրդարանականի մոդելը, նախատեսեց խորհրդարանական մանդատների բաշխման այնպիսի մեխանիզմ, որով ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը առավելություն է ստանում:
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Նիկոլայ Սիլաեւ
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով