Արփինե Հովհաննիսյանը մի հետաքրքիր ու ծավալուն գրառում է կատարել՝ անդրադառնալով ա…

Արփինե Հովհաննիսյանը մի հետաքրքիր ու ծավալուն գրառում է կատարել՝ անդրադառնալով այս ընտրությունների արդյունքներին ու դրա հետ կապված մի շարք այլ հարցերի, սակայն աչքս ծակեց գրառման տակ մի մեկնաբանություն, որը ըստ իս՝ 1 հոգու կարծիք չէ, սա մի հսկայական խմբի կարծիք է, որն այս ընտրություններին մասնակցել ու ընտրել է Փաշինյանին՝ չուզելով դա անել։ Այսինքն, նրանց մոտ աշխատել է «ինքնապաշտպանական» բնազդ։ Իմ գնահատմամբ՝ սա վերաբերվում է 100 — 150 հազար մարդու։
Մենք չենք կարող անտեսել այս մարդկանց, նրանց զգացողություններն ու վախերը։ Մենք պետք է լսենք, թե իրենք ինչ են ասում, ընկալենք նրանց կողմից մեզ ուղարկվող ազդակներն ու գործենք ըստ այդմ։
Կան հարցեր, որոնց մասով հանրությունն իր գնահատականն ունի ու մենք չենք կարող այդ հանգամանքի հետ հաշվի չնստել։
Իսկ գրառմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով