«Չգիտեմ, թե ինչու է Օսիպյանի նկատմամբ կալանք ընտրվել, և չպետք է իմանամ». Սրբուհի…

«Չգիտեմ, թե ինչու է Օսիպյանի նկատմամբ կալանք ընտրվել, և չպետք է իմանամ». Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանի առողջական վիճակը կայուն է, ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ է ստանում։ Իսկ երեկ՝ 2026թ. հունիսի 9-ին, նրան այցելել է Քրեակատարողական ծառայության սոցիալ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։ Սակայն Գալյանն անձամբ չի այցելել։
🗣 Սրբուհի Գալյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանին առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն դեպքերի կապակցությամբ, որոնք նա հանցավոր է համարում։ Նախարարն ընդգծել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են Օսիպյանի իրավունքները պատշաճ ապահովելու համար, ներառյալ հացադուլ հայտարարելու իրավունքը, ինչպես նաև նրան տրամադրվում է զբոսնելու հնարավորություն և այլ անհրաժեշտ պայմաններ։
📌 Գալյանի փոխանցմամբ՝ ոչ մի միտում չպետք է փնտրել անձի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու առումով, քանի որ այդպես չի կարող լինել։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ս. Գալյանն ասաց, որ չգիտի, թե ինչու է Արթուր Օսիպյանի նկատմամբ ընտրվել կալանք խափանման միջոցը, և այդ մասին չպետք է իմանա, քանի որ պաշտոնն արգելում է։
🔻 Գալյանը հույս ունի, որ բանը չի հասնի նրան, որ Օսիպյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխվի, քանի որ անձը դուրս կգա հացադուլից և իր բարձրացրածը, եթե խնդիր է, լուծում կստանան։ Միևնույն ժամանակ Գալյանը հայտնեց, որ այդ հարցին գուցե «էգոիստական» մոտենա, բայց ինչպես բոլորի, այնպես էլ Օսիպյանի դեպքում խիստ ցանկալի է փոխել խափանման միջոցը։
Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից. հացադուլի 22-րդ օրը Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով