📣 Երրորդ օրն է՝ ՀՀ գլխավոր դատախազություն են մուտքագրվել Արտուր Օսիպյանի վերաբերյալ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամութուն հայտնած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումները։
🗣️ Դեռևս որևէ գործողություն չի իրականացվել. համաձայն քրեական դատավարության օրենսգրքի՝ ստանալով դիմումները, վարույթի իրականացնող մարմինը/դատախազությունը պետք է հրավիրի երաշխավորներին դիմումները պնդելու վերաբերյալ դիրքորոշումը պարզելու նպատակով։
📌 Անձի՝ հացադուլի մեջ գտնվելու պայմաններում յուրաքանչյուր ժամ էական է։ ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջում ենք հրատապ արձագանք։
[Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ]
❗️ 23 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Պաշտպան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արտուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի…
Թողնել պատասխան