ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ԱԺ հերթական ընտրությունների…

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում ու կոչ է անում որևէ քաղվածքի հղում անելիս կեղծ տվյալներ չտարածել։
«ԶԼՄ մեր գործընկերներին տեղեկացնում ենք, որ ընտրական համակարգի բարի համբավին և հեղինակությանը հասցված  վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, անհրաժեշտության դեպքում նաև դատական հայցեր ներկայացնելու միջոցով»,- հայտնում են ԿԸՀ-ից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով