Առնվազն տարօրինակ և անընդունելի է երկրի վարչապետի գործելակերպը` ասել կամ գրել այ…

Առնվազն տարօրինակ և անընդունելի է երկրի վարչապետի գործելակերպը` ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության. ԲՀԿ խոսնակը պատասխանել է Փաշինյանին
Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ։
Ի՞նչն է պետք հերքել, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը նախօրեին արդեն հերքել եմ, բայց այսօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը, գրել է Իվետա Տոնոյանը։
@ArmeniaSputnik

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով