Այս տեղեկությունը, որը հրապարակել էինք ընտրությունների հենց հաջորդ օրը, մեզ փոխանցել էին «Ուժեղ Հայաստանի» թիմի հենց ներսից, հենց այն սենյակից, որտեղ եղել է այս հարցի քննարկումը ու մեզ ասում էին, որ կան մարդիկ, որոնց գլխիս կրակես՝ մանդատը պատրաստ չեն վայր դնել։
Մեզ խնդրել էին հանրայնացնել, թե ով է մանդատները վերցնելու գլխավոր լոբբիստը։ Ինչպես տեսանք հետագայում, այս ինֆորմացիան ճիշտ էր։
Սամվել Կարապետյանի կողմից սա պայքար չէր հանուն իշխանափոխության։ Սա պայքար էր հանուն նրա, որ Էդգար Ղազարյաններն ունենան մանդատ։ Այսպես է ստացվում։
Մարդիկ իրենց ձայնը չէին տվել Կարապետյանին, որ Էդգար Ղազարյանները դառնան պատգամավոր, իսկ այս խաբեությանը ժողովուրդն իր գնահատականը կտա։
https://t.me/armgeopolitic/36729
The Geopolitics / Գեոպոլիտիկա
🇦🇲 «Գեոպոլիտիկա»-ի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմում մանդատները վերցնելու ու պատգամավոր աշխատելու ամենամեծ կողմնակիցն Էդգար Ղազարյանն է, իսկ Սամվել Կարապետյանն ունի հակառակ մոտեցում։
@armgeopolitic
Թողնել պատասխան