Երկու տեղամասերում արդյունքների անվավեր համարվելը թեև էական ազդեցություն չունի …

🔸 Երկու տեղամասերում արդյունքների անվավեր համարվելը թեև էական ազդեցություն չունի առաջատար երեք ուժերի՝ ՔՊ-ի, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների համար, սակայն, չափազանց կարևոր է «Բարգավաճ Հայաստանի» համար, քանի որ կարող է վճռել կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու հարցը։
📄 Այս երկու ընտրատեղամասերում միասին ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե։ Մինչև երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչվելը, նախնական տվյալներով, ԲՀԿ-ն ստացել էր քվեների 3.996%-ը և ընդամենը 0.004% կամ մոտ 60 ձայն է պակասում այս ուժին ԱԺ-ում հայտնվելու համար։
📌 Վերաքվեարկություն կիրականացվի՞ այդ երկու տեղամասերում, թե ոչ՝ դեռևս հստակ չէ, պարզ կլինի կիրակի օրը։ Այդ օրը, ըստ Ընտրական օրենսգրքի, ամփոփվելու են ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները, և թե ինչ որոշում կարող է կայացվել ըստ սահմանվածի՝ կարդացեք «Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը» նյութում։
💬 ԲՀԿ խոսնակը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը: Նրա խոսքով՝ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։ 🗣 «Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն…

Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը — Infocom

Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը Երեկ ուշ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով