Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքո…

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել առկա արտադրատեսակների նմուշներ։

«Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
Փորձաքննության ներկայացված Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին»,– նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Պանիր «Արոմա դե լ վինո» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։
Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար։
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով