Ինքս երկու անգամ հեռացված լինելով երկու համալսարաններից քաղաքական հայացքներիս հա…

Ինքս երկու անգամ հեռացված լինելով երկու համալսարաններից քաղաքական հայացքներիս համար (ԵՊՀ, 2009 թ. եւ Սլավոնական, 2016թ.), ես համերաշխությունս եմ եմ հայտնում նույն պատճառով վերջերս ԵՊՀ-ից վտարված Անուշ Սեդրակյանին։ Չկիսելով տիկին Սեդրակյանի քաղաքական հայացքները, այնուամենայնիվ անընդունելի եւ հակաժողովրդական եմ համարում նման «վհուկների որսը», հատկապես պետական համալսարանում։ Սա եւս մի ապացույց է նրա, որ փաշինյանական իշխանությունն արագ ձեռք է բերում «նախկին» ռեժիմների բոլոր ավտորիտար հատկանիշները, օրեցօր հեռանալով ազգային շահերի ու եվրոպական արժեքների օրակարգից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով