Մի քանի արձանագրում՝ սառը գլխով Ընտրություններին բարձր մասնակցությունը չափազանց …

Մի քանի արձանագրում՝ սառը գլխով
▪️ Ընտրություններին բարձր մասնակցությունը չափազանց կարևոր էր․ հենց այդ բարձր մասնակցությունը թույլ չտվեց, որ Փաշինյանը հավաքի 50+1 տոկոս ձայն։ Քաղաքացին մասնակցել է ու պետք է մասնակցի ընտրական գործընթացներին, որովհետև իր ձայնը, այո՜, իրոք, կարևոր է։
▪️ Հավաքական ընդդիմությունը ստացել է 600 հազարից ավել քվե։ Այսինքն, 600 հազարից ավել մարդ քվեարկել է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սա կարևոր ցուցանիշ է։
▪️ Նիկոլ Փաշինյանը չի ստացել մեծամասնության աջակցությունն ու այս ընտրություններից դուրս է եկել թուլացած, դուրս է եկել լեգիտիմության հետ կապված ակնհայտ խնդիրներով։
▪️ Մանդատները թե՜ վերցնելու, թե՜ չվերցնելու սցենարների դեպքում պայքարը պետք է շարունակվի․ ընդդիմությունն իրավունք չունի հուսախաբ անել իր ընտրողին, իսկ այդ ընտրողների թիվը չափազանց մեծ է։ Չի լինելու այնպես, որ ընդդիմությունը գնա ԱԺ և մենք ունենանք 5 տարվա ստատուս քվո վիճակ։ Թույլ չենք տալու, որ ընդդիմությունը լինի կոմֆորտ վիճակում։
▪️ Անհրաժեշտ է, որ հետագա քաղաքական գործընթացների ու հանրության էլ ավելի լայն զանգվածների աջակցությունը ստանալու համար ընդդիմությունը կատարի վերանայումներ իր խոսույթում և քայլերում, շտկի սխալները։
▪️ Հեշտ լուծումներ ու մեկ քայլանոց կոմբինացիաներ չկան։ «Դուրս գանք փողոց՝ իշխանությունը վերցնենք» պարզ ու հեշտ լուծումն իրատեսական չէ։ Պետք չէ խաբվել 2018-ին տեղի ունեցած «թատրոնին»։
▪️ Հանձնվել ու հուսահատվել չկա։ Քաղաքական պայքարը դա դաժան պայքար է ու հաղթելու համար պետք է համառորեն «վիզ դնել» ու չկոտրվել։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով