ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ …

🇹🇷🇦🇲 ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով ցամաքային ճանապարհով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ։
🇱🇧 Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։
💊💉 Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում 38 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով