🇮🇱🇮🇷🇺🇸 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի «լիբանանյան վերապահումը»։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների՝ Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայումս զբաղեցրած դիրքերում և կշարունակի գործել «Հեզբոլլահ» շարժման կողմից եկող սպառնալիքի դեմ, ներառյալ ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացումը և Իսրայելի վրա ցանկացած հարձակմանն արձագանքելը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։
@armgeopolitic

Թողնել պատասխան